Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1233-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 դեկտեմբերի 2013 թվականի N 1406-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1233-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1233-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում «ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող 43 հորերի» բառերը փոխարինել «կամ համայնքներին պատկանող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի» բառերով.

2) որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում «սեփականատերերից» բառը փոխարինել «սեփականատերերից (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների)» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. դեկտեմբերի 18

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1406-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ (ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԸ ՆՇՎԱԾ ԵՆ ԴՐԱԿԱՆ ՆՇԱՆՈՎ) ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Չափորոշիչներ Ոչ ֆինանսական ցուցանիշներ Ֆինանսական ցուցանիշներ

տարի տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշների փոփոխություն

1.Քաղաքականության միջոցառումներ

1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը Մատուցվող ծառայության անվանումը

ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող` ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման ծառայություններ

1016 ԱԾ 04 Նկարագրությունը

ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող` ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման աշխատանքների իրականացում

Քանակական Լուծարված հորերի քանակն ըստ կնքված պայմանագրերի

Որակական Մշակված չէ

Ժամկետայնության Ֆինանսավորումն ստանալուց հետո եռամսյա ժամկետում:

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X 107,497.4

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1016 Շրջակա միջավայրի պահպանության, մոնիթորինգի և տեղեկատվական վերլուծական ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Շրջակա միջավայրի պահպանություն, բնապահպանության ոլորտում համակարգչային ցանցի և տվյալների բազայի ստեղծում և պահպանում, մոնիթորինգի արդյունքում խախտումների գրանցում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը(անվանումները)

Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի ընտրված կազմակերպություններ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։