Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-08-18-ից մինչև 2010-07-17։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2010-07-17Բացել ARLIS-ում

040.0674.25.07.01

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

25 հուլիսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հուլիսի 2001 թվականի N 674

քաղ. Երևան

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի և պետական գրանցամատյանների տեղեկություններից օգտվելու կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» N 315 որոշման 2-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 18-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

հուլիսի 25-ի N 674 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ

1. Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանը (այսուհետև` պետական միասնական գրանցամատյան), որը ձևավորվում է պետական գրանցամատյաններից, պարունակում է տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր իրավաբանական անձանց (բացառությամբ բանկերի և ֆոնդային բորսաների), անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների մասին:

2. Պետական միասնական գրանցամատյանի և պետական գրանցամատյանների տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար:

3. Պետական միասնական գրանցամատյանի և պետական գրանցամատյանների տեղեկություններից կարող են օգտվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական ու ֆիզիկական անձինք:

4. Յուրաքանչյուր շահագրգիռ անձ կարող է պետական միասնական գրանցամատյանի և պետական գրանցամատյանների տեղեկություններն ստանալ անմիջականորեն կամ փոստով` վճարելով պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

5. Պետական միասնական գրանցամատյանի և պետական գրանցամատյանների տեղեկություններն ստանալու համար անհրաժեշտ է պետական ռեգիստրի կենտրոնական մարմին կամ համապատասխան տարածքային ստորաբաժանում ներկայացնել գրավոր դիմում` պարտադիր նշելով պահանջվող տեղեկությունների ցանկը: Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը տեղեկություններ է տրամադրում միայն տվյալ տարածքային բաժնում գրանցված սուբյեկտների մասին:

6. Պետական ռեգիստրը պարտավոր է 5-օրյա ժամկետում գրավոր պատասխանել դիմողին: Պետական միասնական գրանցամատյանից տեղեկություններ տրամադրելիս պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը պարտավոր է նշել պետական միասնական գրանցամատյանից տրամադրվող տեղեկությունների արդիականացման վերջին ամսաթիվը:

7. Պետական ռեգիստրի տեղեկությունները, պատվիրատուի խնդրանքով, կարող են ուղարկվել փոստով, որի ծախսերը փոխհատուցում է պատվիրատուն:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։