ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2013 թվականի N 1416-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման NN 5, 11 ու 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Լսողության խնդիրներ ունեցող անձանց պետական հավաստագրեր տրամադրելու միջոցով եվրոպական արտադրության լսողական սարքեր ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2013 թվականին հատկացնել 8,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սոցիալական ապահովության բնեղեն նպաստներ ծառայություններ մատուցողներին» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. դեկտեմբերի 20
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2013 թվականի
դեկտեմբերի 5-ի N 1416-Ն որոշման
«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարվող վերաբաշխումը ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)
բաժինը խումբը դասը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.00
այդ թվում`
10 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (8000.00)
այդ թվում`
01 Վատառողջություն և անաշխատունակություն (8000.00)
այդ թվում`
02 Անաշխատունակություն (8000.00)
այդ թվում`
06.Հաշմանդամներին սայլակներով և լսողական սարքերով ապահովում (8000.00)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (8000.00)
այդ թվում`
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (8000.00)
այդ թվում`
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ
ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (8000.00)
այդ թվում`
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ (8000.00)
այդ թվում`
ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ (8000.00)
այդ թվում`
Այլ մեքենաներ և սարքավորումներ (8000.00)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 8000.00
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 8000.00
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 8000.00
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 8000.00
ՀՀ կառավարություն 8000.00
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2013 թվականի
դեկտեմբերի 5-ի N 1416-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
ՄԱՍ Գ:Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը Տրանսֆերտի անվանումը
Հաշմանդամներին սայլակներով և լսողական սարքերով ապահովելը
Նկարագրությունը
0-18 տարեկան հաշմանդամ երեխաներին և 1-ին խմբի հաշմանդամներին սայլակներով, ինչպես նաև 30 տարեկանից բարձր տարիքի հաշմանդամներին և տարիքային կենսաթոշակառուներին լսողական սարքերով ապահովելը
1160 ԾՏ01
Շահառուների քանակը Եվրոպական արտադրության լսողական սարք ստացողների թիվը (100.00) 0.00
Լսողական սարքի ներդիրների թիվը 0 0.00
Գումարը (հազ. դրամ) X 8000.0
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը կամ յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ X
Շահառուների ընտրության չափանիշները
Հաշմանդամի կարգավիճակի առկայությունը, տարիքային կենսաթոշակառուների` լսողական սարքի կարիք ունենալը (մասնագետի եզրակացություն)
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1160 Հաշմանդամներին աջակցության ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հաշմանդամների ինտեգրում հասարակությանը
Ծրագրային դասիչը Մատուցվող ծառայության անվանումը
Լսողության խնդիրներ ունեցող անձանց հավաստագրերի տրամադրում
Նկարագրությունը
Պետական հավաստագրերի հիման վրա 12-30 տարեկան` լսողության խնդիրներ ունեցող անձանց եվրոպական արտադրության լսողական սարքերի տրամադրման և հարմարեցման ծառայություն
1160 ԾՏ04
Շահառուների քանակը Հավաստագրի թիվը 100 X
Գումարը (հազ. դրամ) X 8000.0
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ X
Շահառուների ընտրության չափանիշները
12-18 տարեկան երեխաներ և 18-30 տարեկան հաշմանադամություն ունեցող անձինք
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1160 Հաշմանդամներին աջակցության ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հաշմանդամների ինտեգրում հասարակությանը
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2013 թվականի
դեկտեմբերի 5-ի N 1416-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Ցուցանիշների
փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
քանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (8,000.0)
Բաժին N 10, խումբ N 01, դաս N 02 (8,000.0)
06. Հաշմանդամներին սայլակներով և լսողական սարքերով ապահովում (8,000.0)
ԱՊՐԱՆՔՆԵՐ (8,000.0)
Լսողական սարքավորումներ (հետականջային և գրպանային) ՇՀ հատ (100.0) (7,987.4)
Լսողական սարքի ներդիրներ ՇՀ հատ - (12.6)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան