Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1355-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 դեկտեմբերի 2013 թվականի N 1421-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1355-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման առանձին մարմիններին գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1355-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի «ՀՀ Ազգային ժողով» տողի «Ավտոմեքենաների քանակը» սյունակում «14» թիվը փոխարինել «15» թվով, իսկ «ՀՀ վերահսկիչ պալատ» տողի «Ավտոմեքենաների քանակը» սյունակում «2» թիվը` «3» թվով.

2) որոշման N 4 հավելվածի «1154 Համապետական քաղաքականության մշակման և իրականացման ծառայություններ» բաժնի «քանակական» տողում «14» թիվը փոխարինել «15» թվով, իսկ «1161 Վերահսկիչ ծառայություններ» բաժնի «քանակական» տողում «2» թիվը` «3» թվով.

3) որոշման N 5 հավելվածում «ՀՀ Ազգային ժողով» մասի «Մարդատար ավտոմեքենա» տողում «14» թիվը փոխարինել «15» թվով, իսկ

« ՀՀ Վերահսկիչ պալատ 25,000.0

Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01 25,000.0

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 25,000.0

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ 25,000.0

Մարդատար ավտոմեքենա ԲԸԱՀ հատ 1 15,000.0

Մարդատար ավտոմեքենա ԲԸԱՀ հատ 1 10,000.0

».

տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« ՀՀ Վերահսկիչ պալատ 25,000.0

Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01 25,000.0

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 25,000.0

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ 25,000.0

Մարդատար ավտոմեքենա ԲԸԱՀ հատ 2 16,600.0

Մարդատար ավտոմեքենա ԲԸԱՀ հատ 1 8,400.0

»:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատին իր միջոցների հաշվին ձեռք բերվող 12,000.0 հազ. դրամ արժողությամբ ավտոմեքենան ձեռք բերել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետին համապատասխան՝ բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. դեկտեմբերի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։