ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2013 թվականի N 1427-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շաքիի գյուղական համայնքում քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, գնման գործընթացը կազմակերպելու և գումար հատկացնելու մասին» N 1223-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. դեկտեմբերի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի
դեկտեմբերի 19-ի N 1427-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2013 թվականի
սեպտեմբերի 5-ի N 1223-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇԱՔԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՅՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ՝ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
NN ը/կ Հողամասի սեփականատերը Հողամասի նպատակային նշանակությունը Հողամասի հողատեսքը Հողամասի ծածկագիրը Հողամասի
մակերեսը
(հա)
1. Հազարավարդ, Գեորգի, Գրիգոր, Ռուզաննա Հարությունյաններ գյուղատնտեսական վարելահող 09-070-0130-0017 0,791512
2. գյուղատնտեսական վարելահող 09-070-0130-0015 0,61154
3. Ռոզա Գրիգորյան գյուղատնտեսական վարելահող 09-070-0130-0018 0,95649
4. Մնացական, Մարիամ, Անի Գրիգորյաններ գյուղատնտեսական վարելահող 09-070-0130-0019 0,95694
5. Անուշիկ, Ժաննա, Աննա, Անդրանիկ Պետրոսյաններ գյուղատնտեսական վարելահող 09-070-0130-0043 0,44999
6. Վաչիկ Նիկողոսյան գյուղատնտեսական վարելահող 09-070-0130-0020 0,86759
7. Մարտիկ, Ելենա, Արմեն, Ալիսա, Աննա Սահակյաններ գյուղատնտեսական վարելահող 09-070-0130-0022 1,2499
8. Արամ, Մարգարիտ, Դիանա Սահակյաններ և Կարինե Ամիրջանյան գյուղատնտեսական վարելահող 09-070-0130-0021 1,2485
Ընդամենը 7,132462
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան