ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2013 թվականի N 1428-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 479-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների լրավճարների, հավելավճարների և պարգևավճարների չափերը սահմանելու մասին» N 479-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման N 2 հավելվածով սահմանված հավելավճարների հաշվառման և փաստաթղթավորման կարգը:».
2) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
3) N 2 հավելվածում`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 1. Խաղաղ ժամանակ կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող պայմաններում ծառայության համար (հատուկ պահպանության տարածքներում ծառայություն և առաջնագծում մարտական հերթապահություն) 150
»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14-րդ կետով.
« 14. Սույն հավելվածում չնշված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ`
1) ծանր կամ վնասակար աշխատանքների կատարման համար 100
2) առանձնապես ծանր կամ առանձնապես վնասակար աշխատանքների կատարման համար 150
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. դեկտեմբերի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի
դեկտեմբերի 19-ի N 1428-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 21-ի N 479-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
1. Սպայական պաշտոններ
1.1. ՀՀ զինված ուժերի զինվորական կառավարման կենտրոնական ապարատ
(դրամ)
NN
ը/կ Պաշտոնների խմբերը Լրավճարը
հաստիքային կոչումը անվանումը նվազագույնը առավելագույնը
1.1.1. Բարձրագույն պաշտոններ
1. Գեներալական ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ 128,286 752,373
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ 126,390 653,590
Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ 124,522 509,367
Գլխավոր շտաբի պետի տեղակալ 122,682 437,940
Վարչության պետ 120,869 369,473
1.1.2. Սպայական պաշտոններ
2. Գնդապետ Վարչության պետ 120,268 292,450
3. Վարչության պետի տեղակալ 119,670 289,411
4. Առանձին բաժնի պետ 119,075 286,404
5. Բաժնի պետ 118,483 283,428
6. Բաժնի պետի տեղակալ 117,894 280,317
7. Բաժանմունքի պետ 117,307 277,456
8. Ավագ հրամանատարական խմբի մյուս պաշտոններ 116,723 274,456
9. Ավագ սպայական խումբ 116,142 271,508
10. Փոխգնդապետ Վարչության պետի տեղակալ 115,564 262,632
11. Առանձին ծառայության պետի տեղակալ 114,989 259,982
12. Բաժնի (ծառայության) պետ 114,417 257,372
13. Բաժանմունքի պետ 113,848 254,785
14. Խմբի պետ 113,282 252,274
15. Ավագ հրամանատարական խմբի մյուս պաշտոններ 112,718 248,735
16. Ավագ սպայական խումբ 112,157 245,291
17. Մայոր Բաժնի (ծառայության պետի) տեղակալ 111,599 233,243
18. Բաժանմունքի պետի տեղակալ 111,044 230,159
19. Խմբի պետի տեղակալ 110,492 226,789
20. Բաժանմունքի պետի տեղակալ 109,942 223,454
21. Ավագ սպայական խումբ 109,395 220,481
22. Կապիտան Կրտսեր սպայական խումբ 106,169 193,485
1.2. ՀՀ զինված ուժերի զորամիավորումներ, միավորումներ, զորատեսակներ և զորամասեր
1.2.2. Բարձրագույն պաշտոններ
1. Գեներալական Բանակի հրամանատար 124,522 423,721
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ 122,682 391,266
Բանակային կորպուսի հրամանատար 120,869 369,473
Դիվիզիայի հրամանատար 120,669 351,544
Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար 120,469 335,763
1.2.2. Սպայական պաշտոններ
2. Գնդապետ Բանակի հրամանատարի տեղակալ 120,268 288,453
3. Բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ 119,670 285,456
4. Բրիգադի հրամանատար 119,075 282,490
5. Գնդի հրամանատար 118,483 279,555
6. Ստորաբաժանման զորատեսակի պետ 117,894 276,491
7. Ստորաբաժանման բաժնի պետ 117,307 273,674
8. Ավագ հրամանատարական խմբի մյուս պաշտոններ 116,723 270,720
9. Ավագ սպայական խումբ 116,142 267,818
10. Փոխգնդապետ Բրիգադի հրամանատարի տեղակալ 115,564 259,052
11. Գնդի հրամանատարի տեղակալ 114,989 256,445
12. Ստորաբաժանման ծառայության (զորատեսակի) պետ 114,417 253,877
13. Գումարտակի (դիվիզիոնի) հրամանատար 113,848 251,332
14. Ջոկատի հրամանատար 113,282 248,862
15. Ավագ հրամանատարական խմբի մյուս պաշտոններ 112,718 245,363
16. Ավագ սպայական խումբ 112,157 251,958
17. Մայոր Գումարտակի շտաբի պետ 111,599 230,043
18. Ջոկատի հրամանատարի տեղակալ 111,044 226,995
19. Ստորաբաժանման ծառայության (զորատեսակի) պետի տեղակալ 110,492 223,664
20. Ստորաբաժանման բաժանմունքի պետ 109,942 220,367
21. Ավագ սպայական խումբ 109,395 217,429
22. Կապիտան Գումարտակի շտաբի պետի տեղակալ 108,851 214,453
23. Վաշտի հրամանատար 108,309 212,309
24. Ստորաբաժանման բաժանմունքի պետի տեղակալ 107,770 210,186
25. Ստորաբաժանման մասի պետ 107,234 208,084
26. Խմբի պետ 106,700 206,003
27. Կրտսեր սպայական խումբ 106,169 203,943
28. Ավագ լեյտենանտ Վաշտի հրամանատարի տեղակալ 105,641 201,904
29. Դասակի հրամանատար 105,115 199,885
30. Մարտական մեքենայի հրամանատար 104,592 197,886
31. Կրտսեր սպայական խումբ 104,072 195,907
2. Ենթասպայական պաշտոններ
NN
ը/կ Պաշտոնների խմբերի անվանումը Լրավճարը
նվազագույնը առավելագույնը
1. Ավագ 60,000 154,100
2. Դասակի հրամանատար 59,701 153,334
3. Դասակի հրամանատարի տեղակալ 59,404 152,571
4. Ենթասպայական մյուս պաշտոններ 59,108 151,813
3. Պայմանագրային ծառայության շարքային կազմ
NN
ը/կ Պաշտոնների խմբերը` ըստ հաստիքային կոչումների Լրավճարը
նվազագույնը առավելագույնը
1. Ավագ 51,263 180,900
2. Ավագ սերժանտ 51,008 180,000
3. Սերժանտ 50,754 179,104
4. Կրտսեր սերժանտ 50,501 178,213
5. Եֆրեյտոր 50,250 177,326
6. Շարքային 50,000 176,445
4. Զինվորական կոչում չունեցող աշխատողներ
NN
ը/կ Պաշտոնների խմբերը Լրավճար
Նվազագույն Առավելագույն
1. Հայեցողական 150,000 327,600
2. Քաղաքացիական աշխատանք կատարողներ 10,000 80,000
5. Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ
NN
ը/կ Պաշտոնների խմբերը` ըստ հաստիքային կոչումների Լրավճարի առավելագույն չափը
1. Ավագ 25,500
2. Ավագ սերժանտ 21,864
3. Սերժանտ 18,456
4. Կրտսեր սերժանտ 15,036
5. Եֆրեյտոր 11,616
6. Շարքային 7,956
6. Ժամկետային պարտադիր զինծառայողներ
NN
ը/կ Պաշտոնների խմբերը` ըստ հաստիքային կոչումների Լրավճարի առավելագույն չափը
1. Ավագ 1,490
2. Ավագ սերժանտ 1,360
3. Սերժանտ 1,160
4. Կրտսեր սերժանտ 970
5. Եֆրեյտոր 890
6. Շարքային 840
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան