ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2013 թվականի N 1419-Ա
ՄԻ ՇԱՐՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Անհետաձգելի համարել սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների գնման կարիքը և թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը նշված գնումներն իրականացնել առանց ֆինանսական միջոցներ հատկացված լինելու հանգամանքի՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետին համապատասխան՝ բանակցային ընթացակարգով առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով` պայմանով, որ նշված աշխատանքների ֆինանսավորման գումարը կնախատեսվի 2014 թվականի առաջին եռամսյակում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների գնման պայմանագրերը կնքել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 28-ը ներառյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. դեկտեմբերի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի
դեկտեմբերի 12-ի N 1419-Ա որոշման
Անհետաձգելի համարված աշխատանքների ցանկը
Անվանումը Գնման ձևը Չափման միավորը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
քանակը գումարը(հազ. դրամ)
Բաժին N 04 Խումբ N 05 Դաս N 01 Ճանապարհային տրանսպորտ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն -
1.Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում -
Հիմնանորոգման աշխատանքներ, այդ թվում` -
Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհից դեպի Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայան տանող ճանապարհի, ինչպես նաև օդանավակայանի մուտքի և օղակաձև հրապարակի վերանորոգման աշխատանքներ ԲԸԱՀ դրամ 1 -
Գյումրի քաղաքի Ամենափրկիչ եկեղեցուն հարակից Աբովյան փողոցի և Գյումրի քաղաքի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի շենքին հարակից Ֆուրմանով փողոցի և տարածքի վերանորոգման աշխատանքներ ԲԸԱՀ դրամ 1 -
Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհի և Գյումրի քաղաքի փողոցների նշագծում ԲԸԱՀ դրամ 1 -
Ավտոճանապարհների նախագծում, նախագծերի փորձաքննություն, այդ թվում` -
Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհից դեպի Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայան տանող ճանապարհի, ինչպես նաև օդանավակայանի մուտքի և օղակաձև հրապարակի վերանորոգման աշխատանքների նախագծային և հեղինակային հսկողության աշխատանքներ ԲԸԱՀ դրամ 1 -
Գյումրի քաղաքի Ամենափրկիչ եկեղեցուն հարակից Աբովյան փողոցի և Գյումրի քաղաքի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի շենքին հարակից Ֆուրմանով փողոցի և տարածքի վերանորոգման աշխատանքների նախագծային և հեղինակային հսկողության աշխատանքներ ԲԸԱՀ դրամ 1 -
Տեխնիկական հսկողության ծառայություններ, այդ թվում` -
Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհից դեպի Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայան տանող ճանապարհի, ինչպես նաև օդանավակայանի մուտքի և օղակաձև հրապարակի վերանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություններ ԲԸԱՀ դրամ 1 -
Գյումրի քաղաքի Ամենափրկիչ եկեղեցուն հարակից Աբովյան փողոցի և Գյումրի քաղաքի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի շենքին հարակից Ֆուրմանով փողոցի և տարածքի վերանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություններ ԲԸԱՀ դրամ 1 -
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան