Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-01-07-ից մինչև 2018-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին հոդվածով.

«Հոդված 29.1.

Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը պարտավոր անձի գույքի վրա կարող է արգելանք դրվել: Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանքը դնում է հարկային մարմինը` սույն օրենքի 30.2 հոդվածով սահմանված դեպքերում և կարգով, իսկ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88 հոդվածով սահմանված դեպքերում և կարգով:

Պարտավոր անձի կողմից գումարը գանձելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:

Գանձման ընթացքում պարտավոր անձի կողմից հարկային պարտավորությունները մարվելու դեպքում գումարը գանձելու մասին որոշումն ուժը կորցրած է ճանաչվում, և գանձումը դադարեցվում է:

Եթե մինչև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88 հոդվածի 2-րդ մասով սահմանված 10-օրյա ժամկետը լրանալը պարտավոր անձը մարում է պարտավորության ոչ պակաս, քան քսան տոկոսը, և ներկայացնում է բավարար հիմքեր այն մասին, որ գույքի վրա արգելանք դնելու և պարտավորությունն ըստ ժամանակացույցի չմարելու դեպքում ակնհայտորեն կվտանգվի իր գործունեությունը, ապա տեղական ինքնակառավարման մարմինը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88 հոդվածի 2-րդ մասով արգելանք կիրառելու համար սահմանված հիմքերի բացակայության դեպքում պարտավոր անձի հետ կնքում է պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց, որի տևողությունը կարող է սահմանվել 2 ամսից մինչև 6 ամիս ժամկետով: Պարտավորության մարման ժամանակացույց կնքելու դեպքում պարտավոր անձի գույքի վրա արգելանք չի դրվում:

Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց կարող են կնքել նաև պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելուց հետո` սույն հոդվածի հինգերորդ պարբերությանը համապատասխան: Գույքի վրա արգելանք դնելուց հետո պարտավորության մարման ժամանակացույց կնքելու դեպքում արգելանք դնելու մասին որոշումը ճանաչվում է ուժը կորցրած:

Պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցով սահմանված յուրաքանչյուր վճարման ժամկետն ավելի քան 10 օրով խախտելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը դադարեցնում է պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը: Պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը դադարեցնելու վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմինն ընդունում է վարչական ակտ, որի մասին օրենքով սահմանված կարգով ծանուցում է պարտավոր անձին: Այդ վարչական ակտն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելու օրվանից 30 օր հետո պարտավոր անձից գումարը գանձելու մասին որոշումը դառնում է անբողոքարկելի, և պարտավոր անձից գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88 հոդվածով սահմանված կարգով:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։