Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում`
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 15-րդ կետը «նախարարները և նրանց տեղակալները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և նրա տեղակալները,» բառերով, «կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները» բառերից հետո` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը» բառերով, «Հանրապետության Նախագահի խորհրդականները» բառերից հետո` «, գլխավոր ռազմական տեսուչը և նրա տեղակալները, հատուկ հանձնարարություններով դեսպանը, մամուլի քարտուղարը» բառերով, նույն կետից հանել «կառավարության աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները» բառերը.
2) 18-րդ կետը «Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի» բառերից հետո լրացնել «հատուկ քննչական ծառայության պետի» բառերով, «Հանրապետության Նախագահի խորհրդականների» բառերից հետո` «, գլխավոր ռազմական տեսուչի, հատուկ հանձնարարություններով դեսպանի, մամուլի քարտուղարի» բառերով, «նախարարների տեղակալների» բառերից հետո` «, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և նրա տեղակալների» բառերով, «արտաքին գործերի նախարարը» բառերից հետո` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի համար` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը, Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալների համար` Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենը» բառերով, իսկ նույն կետից «նախարարի» բառից հետո հանել «կառավարության աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների» բառերը, «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը» բառերից հետո` «կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալների համար` կառավարության աշխատակազմի ղեկավարը» բառերը: