Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-03-01-ից մինչև 2009-05-16։Բացել գործող տեքստը
ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 22 · ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 126. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտի դեմ բողոք բերելու իրավունքը և ժամկետները

գործել է մինչև 2009-05-16Բացել ARLIS-ում

Հոդված 126. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտի դեմ բողոք բերելու իրավունքը և ժամկետները

1. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտի դեմ բողոք բերելու իրավունք ունեն դատավարության մասնակիցները, ինչպես նաև դատավարությունում որպես երրորդ անձ ներգրավվելու մասին հայցադիմում ներկայացրած և չներգրավված անձինք կամ այն անձինք, որոնց իրավունքներին առնչվում է վարչական դատարանի ընդունած միջանկյալ դատական ակտը:

2. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտի դեմ վարչական դատարան բողոք կարող է բերվել այն ստանալու օրվանից հետո` հնգօրյա ժամկետում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։