Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-07-03-ից մինչև 2010-12-01։Բացել գործող տեքստը
ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 21 · ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԵԿԱՆՎԱԾ ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 123. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը գործի նոր քննությունից հետո

գործել է մինչև 2010-12-01Բացել ARLIS-ում

Հոդված 123. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը գործի նոր քննությունից հետո

1. Գործի նոր քննությունից հետո դատարանը կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

2. Գործն ըստ էության լուծող դատական ակտի մեջ, սույն օրենսգրքի 112-րդ հոդվածում նշված պահանջներից բացի, պետք է նշվեն`

1) գործով առաջին անգամ վճիռ կայացրած դատարանի նստավայրի անվանումը, վճիռ կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը.

2) վճռաբեկ դատարանի դատական ակտի համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, այն կայացրած դատարանի կազմը, բողոք բերած անձի անունը, ազգանունը (անվանումը).

3) բեկանված գործն ըստ էության լուծող դատական ակտի և վճռաբեկ դատարանի միջանկյալ դատական ակտի համառոտ բովանդակությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։