Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-10-13-ից մինչև 2013-11-09։Բացել գործող տեքստը
ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 21 · ՎԵՐԱԴԱՍ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԵԿԱՆՎԱԾ ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ (վերնագիրը փոփ. 28.10.10 ՀՕ-135-Ն)

Հոդված 123. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը գործի նոր քննությունից հետո

գործել է մինչև 2013-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 123. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը գործի նոր քննությունից հետո

1. Գործի նոր քննությունից հետո դատարանը կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

2. Գործն ըստ էության լուծող դատական ակտի մեջ, սույն օրենսգրքի 112-րդ հոդվածում նշված պահանջներից բացի, պետք է նշվեն`

1) գործով առաջին անգամ վճիռ կայացրած դատարանի նստավայրի կամ վերաքննիչ դատարանի անվանումը, վճիռ կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը.

2) վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի դատական ակտի համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, այն կայացրած դատարանի կազմը, բողոք բերած անձի անունը, ազգանունը (անվանումը).

3) բեկանված գործն ըստ էության լուծող դատական ակտի և վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի միջանկյալ դատական ակտի համառոտ բովանդակությունը:

(123-րդ հոդվածը լրաց. 28.10.10 ՀՕ-135-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։