ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 22 · ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 129. Բողոքի պատասխանը
Հոդված 129. Բողոքի պատասխանը
1. Դատավարության մյուս մասնակիցները, ստանալով բողոքի պատճենը, մինչև բողոքի քննությանը նախորդող օրը, իրավունք ունեն իրենց պատասխաններն ուղարկել դատարան և բողոք բերած անձին:
2. Պատասխանը ստորագրում է դատավարության մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող փաստաթղթի պատճենը:
3. Պատասխանը դատարանը հաշվի է առնում բողոքը քննելիս, եթե այն ստացվել է դատարանում մինչև բողոքի քննությանը նախորդող օրը: