Հոդված 31. Դատական նիստին ներկայանալու վկայի պարտականությունը
Հոդված 31. Դատական նիստին ներկայանալու վկայի պարտականությունը
1. Վկան դատարան է կանչվում դատական ծանուցման համար սույն օրենսգրքով սահմանված կարգին համապատասխան: Ծանուցագրում նշվում են դատարան չներկայանալու իրավական հետևանքները:
2. Վկան պարտավոր է ներկայանալ դատարան դատարանի կանչով: Եթե սահմանված կարգով ծանուցված վկան չի ներկայանում դատական նիստին, ապա նրա վրա են դրվում չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը: Միևնույն ժամանակ նրա նկատմամբ կարող է նշանակվել դատական տուգանք: Դատարանը կարող է վկային բերման ենթարկելու որոշում կայացնել:
3. Դրամական տուգանքի նշանակումը և ծախսերի հատուցման պարտականություն դնելը, ինչպես նաև բերման ենթարկելու մասին որոշումը վերացվում են, եթե վկան ապացուցում է, որ նա ժամանակին չի ստացել ծանուցումը, կամ նրա բացակայության պատճառը հարգելի է եղել: