Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 7 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ

Հոդված 31. Դատական նիստին ներկայանալու վկայի պարտականությունը

գործել է մինչև 2014-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 31. Դատական նիստին ներկայանալու վկայի պարտականությունը

1. Վկան դատարան է կանչվում դատական ծանուցման համար սույն օրենսգրքով սահմանված կարգին համապատասխան: Ծանուցագրում նշվում են դատարան չներկայանալու իրավական հետևանքները:

2. Վկան պարտավոր է ներկայանալ դատարան դատարանի կանչով: Եթե սահմանված կարգով ծանուցված վկան չի ներկայանում դատական նիստին, ապա նրա վրա են դրվում չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը: Միևնույն ժամանակ նրա նկատմամբ կարող է սույն օրենսգրքի 93.1-ին հոդվածով սահմանված կարգով նշանակվել դատական տուգանք: Դատարանը կարող է սույն օրենսգրքի 93.1-ին հոդվածով սահմանված կարգով վկային բերման ենթարկելու որոշում կայացնել:

3. Դրամական տուգանքի նշանակումը և ծախսերի հատուցման պարտականություն դնելը, ինչպես նաև բերման ենթարկելու մասին որոշումը վերացվում են, եթե վկան ապացուցում է, որ նա ժամանակին չի ստացել ծանուցումը, կամ նրա բացակայության պատճառը հարգելի է եղել:

(31-րդ հոդվածը լրաց. 08.02.11 ՀՕ-41-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։