Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-10-13-ից մինչև 2013-11-09։Բացել գործող տեքստը
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 19.1 · (գլուխը լրաց. 28.10.10 ՀՕ-135-Ն)

Հոդված 117.8. Վերաքննիչ բողոքը հետ վերցնելը

գործել է մինչև 2013-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 117.8. Վերաքննիչ բողոքը հետ վերցնելը

1. Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելուց հետո մինչև դատաքննության ավարտը վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու բողոքը հետ վերցնելու մասին։

2. Եթե բողոք բերած անձը դիմումը ներկայացրել է վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո, ապա բողոքը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ վարույթը կարճելու մասին։ Եթե վճիռը բողոքարկել են այլ անձինք, ապա վերաքննիչ վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով։

3. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանի որոշման կայացման պահից վարչական դատարանի վճիռը մտնում է oրինական ուժի մեջ, եթե լրացել է վճռի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետը, և վճիռը չեն բողոքարկել այլ անձինք։

4. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան որոշումն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում:

(117.8-րդ հոդվածը լրաց. 28.10.10 ՀՕ-135-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։