ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 24.1 · (գլուխը լրաց. 14.04.11 ՀՕ-77-Ն)
Հոդված 142.2. Վարչական դատարան դիմելու իրավունքը
Հոդված 142.2. Վարչական դատարան դիմելու իրավունքը
1. Հավաքը սահմանափակումներով անցկացնելու մասին կամ հավաքն արգելելու մասին համայնքի ղեկավարի որոշումները վիճարկելու նպատակով վարչական դատարան կարող է դիմել հավաքի կազմակերպիչը, եթե գտնում է, որ այդ որոշումներով խախտվել է հավաքների ազատության իր իրավունքը:
2. Հավաքի մասին իրազեկումն ի գիտություն ընդունելու վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումները կարող են վիճարկել նաև այն անձինք, որոնց` սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքում նախատեսվում է անցկացնել հավաքը, եթե գտնում են, որ այդ որոշումներով խախտվել են իրենց իրավունքները:
(142.2-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-77-Ն)