Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 օգոստոսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 օգոստոսի 2001 թվականի N 719

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 29-ի «Երևանում «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդես կազմակերպելու մասին» N 359 որոշման 2-րդ կետը` կազմկոմիտեի կազմի մասով.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 29-ի N 359 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 396 որոշումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 29-ի N 359 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 786 որոշումը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 29-ի N 359 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 402 որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 7-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։