Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հուլիսի 2012 թվականի N 893-Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2012 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2014 թվականի մայիսի 31-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015 թվականի օգոստոսի 10-ը:

(1-ին կետը փոփ. 19.12.13 N 1455-Ա)

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հուլիսի 21

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հուլիսի 19-ի N 893-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/արտա-

հանման երկիրը Արժեքը (դրամ)

1. 7308 Մետաղական կոնստրուկցիաներ՝ լրակազմով կգ 220,000 ԱՄԷ 138,000,000

2. 7308 Պանելներ (սենդվիչ) կգ 70,000 Գերմանիա, Իսպանիա, Բելգիա կամ Իտալիա 50,000,000

3. 7309 Գինու տարա (պահաման)՝ լրակազմով կգ 34,000 Իտալիա 225,000,000

4. 7309 Գինու տարա (պահաման)՝ լրակազմով կգ 7,200 Իտալիա 65,000,000

5. 7326 Պլատֆորմաներ և աստիճաններ՝ լրակազմով կգ 4,000 Իտալիա 30,000,000

6. 8424 Լվացող սարքավորում՝ լրակազմով հատ 1 Իտալիա 11,920,000

7. 8422 Գինու, շամպայնի շշերի պարզաջրող, շշալցնող և խցանող սարք՝ լրակազմով հատ 1 Իտալիա 270,000,000

8. 8422 Գինու, շամպայնի շշերի արտաքին լվացման, չորացման, տաքացման սարք` լրակազմով հատ 1 Իտալիա 78,000,000

9. 8422 Շամպայնի մյուզլեյի ամրացման սարք՝ լրակազմով հատ 1 Իտալիա 32,000,000

10. 8422 Թասակների ամրացման սարք՝ լրակազմով հատ 1 Իտալիա 54,000,000

11. 8422 Պիտակավորող սարք՝ լրակազմով հատ 1 Իտալիա 40,000,000

12. 7309 Շամպայնի պահամաններ՝ լրակազմով կգ 42,000 Իտալիա 165,000,000

13. 7309 Շամպայնի պահամաններ՝ լրակազմով կգ 3,000 Իտալիա 18,000,000

14. 8428 Փոխարկիչ (կոնվեյեր)՝ լրակազմով հատ 1 Իտալիա 76,000,000

15. 8421 Խմիչքը ֆիլտրող սարքեր՝ լրակազմով հատ 3 Իտալիա կամ Գերմանիա 136,500,000

16. 8413 Հեղուկային պոմպեր հատ 2 Իտալիա, Գերմանիա կամ Ֆրանսիա 9,100,000

Ընդամենը 1,398,520,000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։