ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2013 թվականի N 1487-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Հրաչյա Աճառյան 20/3, Վարդաշենի 6-րդ փողոցի 68ա, Մոլդովական 70 (Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք) հասցեներում գտնվող հանրակացարաններում, Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանում բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները` որպես առանձին գույքային միավորներ առանձնացնելուց հետո վեցամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. դեկտեմբերի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի
դեկտեմբերի 26-ի N 1487-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Հրաչյա Աճառյան 20/3, Վարդաշենի 6-րդ փողոցի 68ա, Մոլդովական 70 (Նոր նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք) հասցեներում գտնվող հանրակացարաններում, ինչպես նաԵՎ Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած՝ սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների
NN
ը/կ Ազգանունը, անունը, հայրանունը Անձնագրային տվյալները Սեփականաշնորհման ենթակա բնակարանների գտնվելու վայրը, սենյակների թիվը Բնակա-րանի մակերեսը (քառ. մ) Սկզբնական արժեքը (դրամ) Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփա-կանության իրավունքով տրվող
1 2 3 4 5 6 7
1. Սահակյան Էլմիրա Սուրենի
Հայրապետով Գեորգի Կոնստանտինի
Հայրապետով Վիլեն Գեորգիի AF0396859, տրված` 23.02.2002 թ.,
006-ի կողմից
AH0686537, տրված` 29.10.2008 թ., 006-ի կողմից
AG0482948, տրված` 06.08.2005 թ., 006-ի կողմից քաղ. Երևան, Հրաչյա Աճառյան 20/3, հանրակացարանի
N 420 սենյակ 72.9 304503.3 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով
2. Գրիգորյանց Աիդա Ենոքի AN0636496, տրված` 03.09.2013 թ.,
005-ի կողմից Մոլդովական 70 (Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք), հանրակացարանի
N 701 սենյակ 16.7 99715.7 սեփականության իրավունքով
3. Հարությունովա Մանյա Վիկտորի AN0599495, տրված` 02.08.2013 թ.,
005-ի կողմից Մոլդովական 70 (Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք), հանրակացարանի
N 809 սենյակ 16.8 100312.8 սեփականության իրավունքով
4. Գուլիևա Արուսյակ Սամսոնի AG0293737, տրված` 15.05.2004 թ.,
005-ի կողմից
Մոլդովական 70 (Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք), հանրակացարանի
N 610 սենյակ 17.0 100312.8 սեփականության իրավունքով
5. Դյոմին Կամո Վլադիմիրի AN0230597, տրված` 07.08.2012 թ.,
005-ի կողմից Մոլդովական 70 (Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք), հանրակացարանի
N 510 սենյակ 17.1 102104.1 սեփականության իրավունքով
6. Եպիսկոպոսյան Աբրահամ Բորիսի
Եպիսկոպոսյան Էրիկ Աբրահամի AK0407146, տրված` 09.12.2009 թ., 037-ի կողմից
AM0755158, տրված` 04.06.2012 թ.,
005-ի կողմից Մոլդովական 70 (Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք), հանրակացարանի
NN 424 և 427 սենյակներ 33.7 201222.7 սեփականության իրավունքով
7. Մկրտչյան Մելս Նավասարդի AG0569012, տրված` 21.04.2006 թ.,
003-ի կողմից քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի
N 901 սենյակ 23.0 179170 սեփականության իրավունքով
8. Տերյան Էլմիրա Տիգրանի
Լալայան Հայկուհի Լևոնի
Լալայան Մխիթար Լևոնի
Լալայան Լևոն Լևոնի AF0682282, տրված` 08.10.2002 թ.,
019-ի կողմից
AK0483025, տրված` 14.04.2010 թ.,
019-ի կողմից
AM0480873, տրված` 21.10.2011 թ.,
019-ի կողմից
ծնված` 2005 թ. քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի
N 813 սենյակ 37.4 291346 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով
9. Իշխանովա Ռոզա Իվանի
Վարպետյան Գրիգոր Ալբերտի
Տելյան Սիրանուշ Իոսիֆի
Վարպետյան Ալբերտ Գրիգորի
Տելյան Անի Գրիգորի AG0260889, տրված` 20.04.2004 թ.,
009-ի կողմից
AF0514141, տրված` 04.05.2002 թ.,
009-ի կողմից
AF0311944, տրված` 12.05.2001 թ.,
009-ի կողմից
AN0279814, տրված` 29.11.2012 թ.,
009-ի կողմից
ծնված` 2001 թ. քաղ. Երևան, Վարդաշենի 6-րդ փող., 68ա, հանրակացարան, բն. 20 (նախկին NN 218 և 220 սենյակներ) 27.6 213568.8 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան