ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունվարի 2014 թվականի N 1-Ա
Ջ. ԹՈՐՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության և շինարարության ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ, Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակակիր Ջիմ Պետրոսի Թորոսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. հունվարի 8
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
հունվարի 8-ի N 1-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան -ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Հ. Պողոսյան -ՀՀ մշակույթի նախարար
Ս. Թադևոսյան -ՀՀ քաղաքաշինության նախարար
Դ. Սարգսյան -ՀՀ ֆինանսների նախարար
Գ. Բեգլարյան -ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Դ. Դումանյան -ՀՀ առողջապահության նախարար
Վ. Գասպարյան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Տ. Մարգարյան -Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ն. Սարգսյան -ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ
Հովնան եպիսկոպոս Հակոբյան -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Տ. Բարսեղյան -Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)
Մ. Մինասյան -«Հայաստանի ճարտարապետների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Գալստյան -«Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Հ. Թոքմաջյան -Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)
Ն. Թորոսյան -Ջիմ Թորոսյանի դուստրը (համաձայնությամբ)
Ա. Թորոսյան -Ջիմ Թորոսյանի դուստրը (համաձայնությամբ)
Գ. Մանասյան -«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան