ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 2014 թվականի N 7-Ա
Լ. ԽԵՉՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Լ. Խեչոյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. հունվարի 13
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
հունվարի 13-ի N 7-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան -ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ավետիսյան -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ս. Խաչատրյան -ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան -Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Հովհաննիսյան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հովնան եպիսկոպոս Հակոբյան -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Է. Միլիտոնյան -«Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Մանասյան -«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Թամրազյան -«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Խեչոյան -Լ. Խեչոյանի որդին (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան