Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն առաքվող ինդիկատիվ հաշվեկշիռների կազմում հաստատված ներքին սպառման ծավալներով ապրանքների նկատմամբ (սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ապրանքների համար), ինչպես նաև սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ապրանքների համար Ռուսական Կողմը չի գանձում արտահանման մաքսատուրքեր։

2. Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն արտահանվող տվյալ օրացուցային տարվա ինդիկատիվ հաշվեկշիռներով նախատեսված քանակը գերազանցող ապրանքների նկատմամբ արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման Ռուսաստանի Դաշնության բյուջե Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը և Մաքսային միության մաքսային օրենսդրությանը համապատասխան։

3. Առանց արտահանման մաքսատուրքերի գանձման Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն առաքվող ապրանքների նկատմամբ Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմինը վարում է պայմանական հաշվեգրվող արտահանման մաքսատուրքերի գումարների հաշվառում, ավելացող արդյունքով սույն Համաձայնագրի կիրարկման սկզբի ամսաթվից։

Սույն Համաձայնագրի նպատակների համար պայմանական հաշվեգրվող արտահանման մաքսատուրքեր են համարվում արտահանման մաքսատուրքերի գումարը, որը հաշվարկվում է՝ ելնելով փաստացի արտահանված ապրանքների ծավալներից և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան սահմանված ու ապրանքների փաստացի արտահանման ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով հաշվարկվող արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերից։

Պայմանականորեն հաշվեգրվող արտահանման մաքսատուրքերի հաշվարկը իրականացվում է առանձին յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ, ինչպես նաև ապրանքի, որը դասակարգվում է ՄՄ ԱՏԴ ԱԱ առանձին ծածկագրով։

4. Կողմերի մաքսային մարմինները յուրաքանչյուր եռամսյակ իրականացնում են Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն առանց արտահանման մաքսատուրքերի գանձման փաստացի առաքված և օգտագործված ապրանքների ծավալների, ինչպես նաև պայմանական հաշվեգրված արտահանման մաքսատուրքերի գումարների ստուգում։

Կատարված ստուգման արդյունքների հիման վրա Կողմերի մաքսային մարմինները տեղեկացնում են Կողմերի իրավասու մարմիններին ղրանց վերաբերյալ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։