Հոդված 2
Հոդված 2
1. Գործունեության համակարգումը և սույն Համաձայնագրի կատարման հսկողությունը իրականացնում են հետևյալ իրավասու մարմինները՝
Ռուսական Կողմից՝ Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարությունը (սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ապրանքների առաքման մասով) և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը (սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ապրանքների առաքման մասով),
Հայկական Կողմից՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը (սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2– րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ապրանքների առաքման մասով) և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ապրանքների առաքման մասով)։
2. Իրենց իրավասու մարմիններին փոխարինելու դեպքում Կողմերը դիվանագիտական ուղիներով անմիջապես ծանուցում են միմյանց այդ մասին։
3. Սույն Համաձայնագրի նպատակների համար մաքսային մարմիններ նշանակում են՝
Ռուսաստանի Դաշնության համար՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային մաքսային ծառայությունը,
Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն։