Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Կողմերի իրավասու մարմինները նախքան յուրաքանչյուր օրացուցային տարվա սկիզբը համաձայնեցնում են սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ապրանքների ներքին սպառման ծավալները և անվանացուցակը Հայաստանի Հանրապետությունում հաջորդ օրացուցային տարվա համար և հաստատում են հաջորդ օրացուցային տարվա ինդիկատիվ հաշվեկշիռները (այսուհետ՝ ինդիկատիվ հաշվեկշիռներ)՝ Հայաստանի Հանրապետություն այդ ապրանքների առաքման կտրվածքով,

2. Ռուսաստանի Դաշնության ալմաստ հանքարդյունահանող ձեռնարկությունները և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությանն առընթեր Ռուսաստանի Դաշնության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի Պետական հիմնադրամի ձևավորման, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահպանման, բացթողնման և օգտագործման Պետական. հաստատությունը (Ռուսաստանի ԳՈԽՐԱՆ) Հայաստանի Հանրապետության երեսակող ձեռնարկություններին առաքում են չմշակված բնական ալմաստներ այն կարգով և ծավալներով, որոնք սահմանված են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության նշված տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված համապատասխան պայմանագրերով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։