Հոդված 6
Հոդված 6
1. Սույն Համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն առանց արտահանման մաքսատուրքերի գանձման առաքվող ապրանքները ենթակա չեն վերաարտահանման երրորդ երկրներ։
Սույն կետով սահմանված վերաարտահանման արգելքի ապահովման նպատակով, Կողմերի մաքսային մարմինների միջև համաձայնեցված կարգով Հայկական Կողմը Ռուսական Կողմի հետ համատեղ հսկողություն է իրականացնում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն առանց Ռուսաստանի Դաշնությունում արտահանման մաքսատուրքերի գանձման առաքված ապրանքների բացառապես Հայաստանի Հանրապետության ներքին կարիքների համար օգտագործման նկատմամբ։
2. Մաքսային միության երկրների տարածքից Հայաստանի Հանրապետություն վերաարտահանվող ապրանքները, որոնք մինչ այդ արտահանված են եղել այդ երկրներ Ռուսաստանի Դաշնությունից առանց արտահանման մաքսատուրքերի գանձման, սույն Համաձայնագրի նպատակների համար ճանաչվում են Ռուսաստանի Դաշնության տարածքից առանց արտահանման մաքսատուրքերի գանձման Հայաստանի Հանրապետություն առաքվող ապրանքներ։
3. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ապրանքների վերաարտահանման արգելքի խախտման դեպքում Հայկական Կողմը ԱՄՆ դոլարով Ռուսական Կողմին վճարում է փոխհատուցման գումարներ, որոնք համարժեք են խախտման փաստի հայտնաբերման օրվա դրությամբ Ռուսաստանի Ռաշնությունում գործող արտահանման մաքսատուրքերի ծավալներին՝ վերաարտահանվող ապրանքների նկատմամբ։
Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ապրանքների վերաարտահանման արգելքի խախտման կամ սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված ապրանքների անմաքս առաքման փաստացի ծավալները ինդիկատիվ հաշվեկշիռներով նախատեսված ծավալներին գերազանցման դեպքերում, Ռուսական Կողմը իրավասու է կրճատել և (կամ) կասեցնել սույն Համաձայնագրի հոդված 5-ով նախատեսված ապրանքների անմաքս առաքումը Հայաստանի Հանրապետություն։
4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված փոխհատուցման գումարը Հայկական Կողմի կողմից դրամական տեսքով ենթակա է վճարման Ռուսաստանի Կողմի օգտին՝ Ռուսական Կողմի իրավասու մարմնի կողմից դիվանագիտական ուղիներով Հայկական Կողմի իրավասու մարմնին վերաարտահանման փաստի հայտնաբերման մասին և Ռուսական Կողմին վերաարտահանվող ապրանքների համար արտահանման մաքսատուրքերի վճարման պահանջի վերաբերյալ գրավոր ծանուցումը.ներկայացնելուց ոչ ուշ, քան 30 օրացուցային օրվա ընթացքում
5. Կողմերի համաձայնությամբ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված փոխհատուցման գումարի վճարումը ամբողջությամբ կամ մասնակի կարող է փոխարինվել Ռուսաստանի Ռաշնությունից առանց արտահանման մաքսատուրքի գանձման Հայաստանի Հանրապետություն արտահանվող ապրանքների քանակի համարժեք նվազեցմամբ՝ համեմատած ինդիկատիվ հաշվեկշռով նախատեսված քանակի հետ։
6. Սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված գումարը (այն մասով, որով նշված գումարը սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան չի փոխարինվել Հայաստանի Հանրապետություն առաքվող ապրանքի համարժեք նվազեցմամբ) Հայկական Կողմի կողմից չվճարելու դեպքում համարվում է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտք։
Պետական պարտքի նշված գումարին հաշվեգրվում են տոկոսներ։ Տոկոսները հաշվարկվում են օրական կտրվածքով վերաֆինանսավորման տոկոսադրույքով, որը տոկոսների հաշվարկման համապատասխան ժամանակաշրջանի սկզբից երկու օր առաջ սահմանվել է Ռուսաստանի Բանկի կողմից և Հայկական Կողմի կողմից վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ։ Տոկոսների վերջին վճարումը իրականացվում է պետական պարտքի հիմնական գումարի մարման վերջին վճարման հետ միաժամանակ։ Տոկոսները հաշվարկվում են՝ ելնելով 360-օրյա տարում անցած օրերի փաստացի քանակից (հիմք 365/360)։