ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2012 թվականի N 1300-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1051-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման հավելվածի 26-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 924-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1051-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. դեկտեմբերի 28
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
դեկտեմբերի 28-ի N 1300-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Աշոտյան -ՀՀ կրթության և գիտության նախարար
Մ. Բադալյան -ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ս. Կարապետյան -ՀՀ գյուղատնտեսության նախարար
Ա. Ղարիբյան -ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)
Ս. Սարգսյան -«Լուսինե» կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Լ. Սարգսյան -«Փյունիկ» հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ)
Ռ. Մակարյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Հակոբյան -ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Գրիգորյան -ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Տ. Մարգարյան -Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Խ. Մանուկյան -«Մաքս գրուպ» ընկերության նախագահ (համաձայնությամբ)
Մ. Ղազարյան -ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար
Ռ. Սուքիասյան -ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
Ս. Գիշյան -Հայգյուղփոխբանկի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ս. Երիցյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ընդհանուր երկրագործության ամբիոնի դոցենտ
Ա. Խաչատրյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի բարձրագույն մաթեմատիկայի և տեսական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր
Ա. Սամվելյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի վիճակագրության և բիոմետրիայի ամբիոնի դոցենտ
Վ. Աբրահամյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի անասնաբուժական սանիտարիայի, փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոնի պրոֆեսոր
Ս. Ղազարյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ՀՏԿ և մելորացիայի ամբիոնի պրոֆեսոր
Ռ. Բեգլարյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի անասնաբուծական մթերքների և հումքի վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր
Ջ. Գևորգյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոնի դոցենտ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Զ. Մելիքյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող
Լ. Թովմասյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Հողաշինարարության և հողային կադաստր» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող
Տ. Սարգսյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Անասնաբուժություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող
Ա. Պետրոսյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հեռակա դեպարտամենտի «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող
Թ. Աբրահամյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «ԱՊՀ խորհրդատվություն և տեղեկատվություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող
Հ. Վարդանյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Փոխադրումների կազմակերպումն ու կառավարումն ագրոպարենային համակարգում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող
Ս. Դավեյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող
(հավելվածը փոփ. 26.12.13 N 1227-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան