Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 405-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-12-27-ից մինչև 2016-02-18։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-02-18Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունիսի 2011 թվականի N 551-Ա

«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 405-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`

1. Հաստատել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 8-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 405-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հունիսի 15

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2011 թ.

հունիսի 15-ի N 551-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Վ. Հակոբյան - ՀՀ Սյունիքի մարզպետ

Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ա. Մարդյան - ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ

Տ. Կարապետյան - «Գորիս-Գամմա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Լ. Սարգսյան - ԵՊՀ-ի աստվածաբանության ամբիոնի վարիչ

(համաձայնությամբ)

Ս. Ամիրյան - Գորիսի հիվանդանոցի գլխավոր բժիշկ

(համաձայնությամբ)

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Ա. Շեկունց - Գորիսի N 4 ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Ղուկասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

Ս. Աղբալյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի

պրոռեկտոր (համաձայնությամբ)

Ե. Բաղդասարյան - Գորիսի պետական համալսարանի դասախոս (համաձայնությամբ)

Ռ. Վարդանյան - Գորիսի պետական համալսարանի պրոռեկտոր (համաձայնությամբ)

Դ. Կարապետյան - Գորիսի պետական համալսարանի որակի ապահովման կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Զ. Գրիգորյան - Գորիսի պետական համալսարանի պրոռեկտոր

Ա. Դինգչյան - Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտական

մասնագիտությունների ֆակուլտետի դեկան

Կ. Սահակյան - Գորիսի պետական համալսարանի մանկավարժական

բնագավառի մասնագիտությունների ֆակուլտետի դեկան

Կ. Մովսիսյան - Գորիսի պետական համալսարանի մանկավարժական

բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան

Հ. Հովսեփյան - Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության

ֆակուլտետի դեկան

Գ. Մանուչարյան - Գորիսի պետական համալսարանի իրավախորհրդատու,

դասախոս

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Ա. Բաբախանյան - Գորիսի պետական համալսարանի «Կրթության կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ

Հ. Բախշյան - Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության

ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

Հ. Գրիգորյան - Գորիսի պետական համալսարանի մանկավարժական

հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի

2-րդ կուրսի ուսանող

Ա. Դավթյան - Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտական մասնագիտությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

Մ. Նուրիջանյան - Գորիսի պետական համալսարանի մանկավարժական

բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի

2-րդ կուրսի ուսանող

Գ. Բարխուդարյան - Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական

ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

(հավելվածը փոփ. 11.01.13 N 1-Ա, 26.12.13 N 1222-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։