Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 փետրվարի 2014 թվականի N 71-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Վրաստանի կրթության և գիտության նախարարի հրավերով` կրթության ոլորտում համագործակցության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով 2014 թվականի հունվարի 30-ից մինչև փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2014 թ. փետրվարի 6

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

փետրվարի 6-ի N 71-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

Հայաստանի Հանրապետության կրթության ԵՎ գիտության նախարարության պատվիրակության

Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար (պատվիրակության ղեկավար)

Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի օգնական

Ա. Բաղդասարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ

Ն. Վարդանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։