Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 23 ՀՈՒՆՎԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ N 21-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

23 հունվարի 2014 թ.

ք. Երևան N 21-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 00325 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Սպարտակ Առաքելյանի 2014 թվականի հունվարի 14-ի գրությունն ու տարեկան պետական տուրքի և տույժերի վճարման անդորրագրի պատճենը.

վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի հուլիսի 31-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 353-Ա հրամանի 2-րդ կետով նշված անհատ ձեռնարկատեր Սպարտակ Առաքելյանի 2008 թվականի հուլիսի 18-ի ՏԾ N 00325 լիցենզիայի գործողության կասեցումը 2014 թվականի հունվարի 15-ից:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։