ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2010 թվականի N 1062-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 922-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 922-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 2
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
դեկտեմբերի 2-ի N 1062-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Ա. Սահակյան
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Վ. Սարգսյան
- ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)
Կ. Հարությունյան
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ռ. Գևորգյանց - Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ (համաձայնությամբ)
Ե. Ղազանչյան
- Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ղեկավար (համաձայնությամբ)
Մ. Ղազարյան
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար
Կ. Աճեմյան
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Հ. Խաչատրյան
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Երնջակյան
- «Երևանի կամերային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Հ. Մինասյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր
Ն. Սարգսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի և կինոյի ֆակուլտետի դեկան
Քահանա Հովիկ
Հայրապետյան
(տեր Շահե)
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Կրոնի պատմություն առարկայի դասախոս
Հ. Ավագյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վարչակառավարման աշխատանքների գծով պրոռեկտոր
Լ. Մուրադյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ
Հ. Հովհաննիսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Վ. Բարսեղյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Ռեժիսուրա» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ
Ս. Սանոյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ասպիրանտ
Վ. Խաչատրյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դերասանական արվեստ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող
Ա. Գինոսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Ռեժիսուրա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող
Ա. Սարգսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Ռեժիսուրա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող
Լ. Ավետիսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Կինոարվեստ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող
(հավելվածը փոփ. 02.05.11 N 378-Ա, 27.12.13 N 1244-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան