ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2011 թվականի N 1230-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՈՒ ԳՈՐԾԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակը հաստատելու մասին» N 332-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի ներդրումն ու գործարկումն ապահովող միջոցառումների կատարման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. օգոստոսի 31
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
օգոստոսի 25-ի N 1230-Ա որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՈՒ ԳՈՐԾԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Կատարման պատասխանատուն Կատարման ժամկետը Արդյունքը
1 2 3 4 5
1. ՀՀ կառավարության 2010 թվականի
ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխությունների կատարում ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2011 թ.
III եռամսյակ ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ
2. Կրթության որակավորումների շնորհման կարգի հաստատում ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2012 թ.
III եռամսյակ ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ
3. Նախկինում շնորհված որակավորումների համապատասխանեցման կարգի հաստատում ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2012 թ.
III եռամսյակ ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ
4. Օտարերկրյա պետությունների որակավորումների ճանաչման կարգի հաստատում ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2012 թ.
III եռամսյակ ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ
5. ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկի հաստատում և ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1038-Ն որոշման մեջ փոփոխությունների կատարում ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2012 թ.
IV եռամսյակ ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ
6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերի հաստատում և ՀՀ կառավարության
2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխությունների կատարում ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2012 թ.
IV եռամսյակ ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ
7. Ըստ մասնագիտությունների (կամ մասնագիտությունների խմբերի) և կրթական աստիճանների կրթության որակավորումների բնութագրերի հաստատում ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2012 թ.
IV եռամսյակ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրաման
8. Ըստ մասնագիտությունների (կամ մասնագիտությունների խմբերի) և կրթական աստիճանների պետական կրթական չափորոշիչների հաստատում ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2013 թ.
IV եռամսյակ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամաններ
9. Լրացուցիչ, շարունակական կրթության արդյունքների ճանաչման կարգի հաստատում ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2014 թ.
IV եռամսյակ ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծ
(հավելվածը փոփ. 09.01.14 N 7-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան