«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
6 սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 2001 թվականի N 817
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման`
ա) 06 խմբի 04 ենթախմբի «3. Հաշմանդամներին անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովում և դրանց վերաբաշխում» ծրագրով նախատեսված հատկացումների գումարը պակասեցնել 125000.0 հազ. դրամով, «4. Տուն-ինտերնատների պահպանում» ծրագրով նախատեսված հատկացումների գումարը` 93000.0 հազ. դրամով.
բ) 14 խմբի 06 ենթախմբի «11. Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրով նախատեսված հատկացումների գումարն ավելացնել 218000.0 հազ. դրամով:
2. Սույն որոշման 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 6-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2001 թվականի
սեպտեմբերի 6-ի N 817 որոշման
Փ Ո Փ Ո Խ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրի անվանումը 9 ամիս 4-րդ եռամսյակ
Խումբ Ենթախումբ
06 04 3. Հաշմանդամներին անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովում և դրանց վերանորոգում -50000.0 -75000.0
06 04 4. Տուն-ինտերնատների պահպանում -61262.0 -31738.0
14 06 11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 111262.0 106738.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2001 թվականի
սեպտեմբերի 6-ի N 817 որոշման
Փ ո փ ո խ ու թ յ ու ն ն ե ր
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի N 68 որոշման N 5 հավելվածում գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «3. Հաշմանդամներին անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովում եվ դրանց վերանորոգում» ծրագրով նախատեսված հատկացումների` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածի անվանումը 9 ամիս 4-րդ
եռամսյակ
Ընդամենը ծախսեր
այդ թվում`
-50000.0 -75000.0
Ընթացիկ ծախսեր այդ թվում` -50000.0 -75000.0
Ընթացիկ տրանսֆերտները
այդ թվում` -50000.0 -75000.0
Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ
այդ թվում`
-50000.0 -75000.0
- ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ -50000.0 -75000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2001 թվականի
սեպտեմբերի 6-ի N 817 որոշման
Փ ո փ ո խ ու թ յ ու ն ն ե ր
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի N 68 որոշման N 5 հավելվածում գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «4. Տուն-ինտերնատների պահպանում» ծրագրով նախատեսված հատկացումների` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածի անվանումը 9 ամիս 4-րդ եռամսյակ
1 2 3
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ
այդ թվում` -61262.0 -31738.3
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
այդ թվում` -56560.0 -30170.2
Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ
այդ թվում`
-7194 -10354.9
աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ -7194.0 -10354.9
Ընթացիկ տրանսֆերտներ
այդ թվում`
-3551.7 -4574.6
Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ
այդ թվում` -3551.7 -4574.6
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ -3551.7 -4574.6
Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր
այդ թվում`
-45814.3 -15240.7
Ապրանքների ձեռքբերում
այդ թվում`
-37134.9 -12377.5
Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր
այդ թվում`
-3238.6 -1079.3
- գրասենյակային ապրանքներ և նյութեր -224.3 -74.6
- գույք և սարքավորումներ -100.5 -33.5
- փափուկ գույք և հանդերձանք -2913.8 -971.2
Դեղորայք և վիրակապային նյութեր -2190.2 -729.8
Սննդամթերք -29380.5 -9793.3
Այլ ծախսեր -2325.6 -775.1
Տրանսպորտային ծառայությունների վճարներ
այդ թվում`
-303.7 -101.3
սեփական տրանսպորտի պահպանման ծախսեր -303.7 -101.3
Կապի ծառայությունների վճարներ
այդ թվում`
-107.6 -36.3
Հեռախոսային կապի ծառայությունների վճարներ
այդ թվում` -107.6 -36.3
- քաղաքային հեռախոսների աբոնենտային վճարի կատարման ծախսեր -96.4 -32.8
- հեռախոսային կապի այլ միջոցների աբոնենտային վճարի կատարման ծախսեր -11.2 -3.5
Կոմունալ ծառայությունների վճարներ
այդ թվում`
-6108.7 -2006
Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր -4912.8 -1607.4
Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր -715.7 -238.8
Այլ կոմունալ ծախսեր -480.2 -159.8
Այլ ծախսեր
այդ թվում`
-2159.4 -719.6
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր
այդ թվում`
-2159.4 -719.6
- այլ -2159.4 -719.6
Բ. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
-4702.0 -1568.1
ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ այդ թվում` -4702.0 -1568.1
ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
-4702.0 -1568.1
Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր -502.3 -167.8
Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր
այդ թվում`
-4199.7 -1400.3
ներքին ռեսուրսների հաշվին -4199.7 -1400.3
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան