ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2014 թվականի N 110-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Շիրակի 2ա հասցեի N 7 և Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար հատկացված հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց հետո, վեցամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. փետրվարի 11
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
փետրվարի 6-ի N 110-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Շիրակի 2ա հասցեի N 7 ԵՎ Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած՝ սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների
NN
ը/կ Ազգանունը, անունը, հայրանունը Անձնագրային տվյալները Սեփականաշնորհման ենթակա բնակարանների գտնվելու վայրը,
սենյակների թիվը Բնակարանի մակերեսը (քառ. մետր) Սկզբնական արժեքը
(դրամ)
1. Գրիգորյան Գրետա Գրիգորի
Ազարյան Իրինա Գեննադիի
Ազարյան Ռիմմա Գրիգորի AM0350875, տրված` 27.06.2011 թ., 003-ի կողմից
AE0597199, տրված` 29.06.2000 թ., 003-ի կողմից
AK0226343, տրված` 27.01.2009 թ., 003-ի կողմից քաղ. Երևան, Շիրակի 2ա հասցեի N 7 հանրակացարան,
N 203 սենյակ 16.9 69864.6
2. Թումանյան Ելենա Լևի
Շախնազարով Հրանտ Սեմյոնի AG0569094, տրված` 26.04.2006 թ., 003-ի կողմից
AG0668723, տրված` 22.03.2006 թ., 003-ի կողմից քաղ. Երևան, Շիրակի 2ա հասցեի N 7 հանրակացարան,
N 520 սենյակ 16.5 68211
3. Շախբարյան Արևիկ
Սլավիկի
Շախբարյան Հովհաննես Կարենի
Հովհաննիսյան Գայանե Կարենի
Շախբարյան Հռիփսիմե Կարենի AM0539458, տրված` 30.11.2011 թ., 019-ի կողմից
Ծնված` 2003 թ.
Ծնված` 2004 թ.
Ծնված` 2006 թ. քաղ. Աբովյան, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան,
N 514 սենյակ 35.1 273429
4. Բադալյան Զարինե Համբարձումի
Բադալյան Արամ Համբարձումի
Բադալյան Գայանե Համբարձումի
Բադալյան Արմեն Համբարձումի AF0470641, տրված՝ 21.06.2012 թ., 019-ի կողմից
AM0483103, տրված՝ 24.10.2011 թ., 019-ի կողմից
AG0362015, տրված՝ 01.09.2004 թ., 019-ի կողմից
AK0226610, տրված՝ 23.01.2009 թ., 019-ի կողմից քաղ. Աբովյան, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան,
N 910 սենյակ 34.6 269534
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան