Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 Թ. ՄԱՅԻՍԻ 14-Ի N 578-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11314082

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

28 դեկտեմբերի 2013 թ.

ք. Երևան N 1486-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 Թ. ՄԱՅԻՍԻ 14-Ի N 578-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 16-րդ մասի դրույթներով`

Հրամայում եմ`

1. ՀՀ պաշտպանության նախարարի 2008 թ. մայիսի 14-ի «Քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 578-Ն հրամանով հաստատված կարգի`

1) 8-րդ կետում լրացնել նոր 4-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«4) 63 տարին լրացած քաղաքացիական ծառայողները:»,

2) 21-րդ կետում «որոնք» բառը փոխարինել «ովքեր տվյալ պաշտոնում մեկ անգամ ատեստավորվել են կամ» բառերով,

3) 65-րդ կետում «80» թիվը փոխարինել «90» թվով:

ՀՀ պաշտպանության նախարար

Ս. Օհանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։