Անցնել բովանդակությանը

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

17 փետրվարի 2014 թ.

ք. Երևան N 01-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում՝ (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները.

1. Հավելվածը լրացնել 70.3-րդ, 146.1-րդ, 207.1-րդ, 210.1-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.

70.3 ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի

իրավական փորձաքննությունների ծառայության

ավագ մասնագետ գլխավոր, 2-րդ 2

146.1 ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի

իրավական փորձաքննությունների ծառայության

մասնագետ առաջատար, 1-ին 1

207.1 ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի

իրավական փորձաքննությունների ծառայության

կրտսեր մասնագետ կրտսեր, 1-ին 1

210.1 ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի

իրավական փորձաքննությունների ծառայության

գործավար կրտսեր, 1-ին 1

2. Հավելվածի «Ընդամենը» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «1014» թիվը փոխարինել «1019» թվով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

ՀՀ դատարանների նախագահների

խորհրդի նախագահ Ա. Մկրտումյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։