Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԷԿՈՏՈՄԱՏՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀՀ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 փետրվարի 2014 թվականի N 190-Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԷԿՈՏՈՄԱՏՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության րենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Էկոտոմատո» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2014 թվականի փետրվարի 25-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի փետրվարի 25-ը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Էկոտոմատո» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2014 թ. մարտի 4

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 27-ի N 190-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ԷԿՈՏՈՄԱՏՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ Հայաստանի Հանրապետություն ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արժեքը

(դրամ)

1. 9406 Ջերմոցներ կգ 938000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2,976,535,230

2. 4901 Տպագիր նյութեր կգ 100 Հոլանդիա, Գերմանիա, Ռուսաստան 200,480

3. 3506 Սոսնձանյութեր կգ 200 Հոլանդիա, Գերմանիա, Ռուսաստան 11,939,200

4. 6806 Հանքային նյութեր կգ 60000 Հոլանդիա, Գերմանիա, Ռուսաստան 47,040,000

5. 8201 Գործիքներ կգ 100 Հոլանդիա, Գերմանիա, Ռուսաստան 4,368,000

6. 8427 Ամբարձիչ հատ 2 Հոլանդիա, Գերմանիա, Ռուսաստան 654,000

7. 9603 Խոզանակներ հատ 500 Հոլանդիա, Գերմանիա, Ռուսաստան 2,128,000

8. 6307 Այլ տեքստիլ արտադրանք կգ 500 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2,600,000

9. 3214 Ապակու և այգեգործական, շինարարական, ներկարարական մածիկներ, խտացնող բաղադրանյութեր կգ 1200 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 6,518,400

10. 5911 Մանածագործական նյութեր և իրեր՝ տեխնիկական նպատակների համար կգ 1000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 5,432,000

11. 3403 Քսանյութեր և միջոցներ, մանածագործական նյութեր՝ կաշվի, մորթու մշակման համար կգ 1000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 5,992,000

12. 3208 Ներկեր և լաքեր կգ 6300 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 12,630,240

13. 1515 Բուսական և կենդանական ծագում ունեցող յուղեր և ճարպեր կգ 1000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 5,432,000

14. 3805 Սկիպիդար և այլ յուղեր կգ 1600 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 8,691,200

15. 060240 Վարդերի սածիլներ հատ 245000 Հոլանդիա, Իտալիա, Գերմանիա, Ռուսաստան 306,250,000

Ընդամենը 3,396,410,750

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։