Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 11 ՄԱՐՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ N 217-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

11 մարտի 2014 թ.

ք. Երևան N 217-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԲԵԼԼԵՐ» ՍՊԸ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ և 26-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 1 Հավելվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի N 287-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2014 թվականի մարտի 7-ի N 3 եզրակացությունը և «ԲԵԼԼԵՐ» ՍՊԸ-ի 2014 թվականի փետրվարի 21-ի հայտը.

Հրամայում եմ՝

1. «ԲԵԼԼԵՐ» ՍՊԸ-ին տալ առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա` գործունեության իրականացման վայրը` ք. Երևան, Էրեբունի, Էրեբունու փողոց թիվ 15, կինոթատրոն (վկայական N 10022014-01-0093):

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանով նախատեսված լիցենզիայի`

1) հանձնումը լիցենզավորված անձին,

2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով` օրենքով սահմանված ժամկետներում:

Վ. Ավանեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։