Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԼՈՐՈՊՐԵՆԱՅԻՆ ԿԱՈՒՉՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 սեպտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2001 թվականի N 904

քաղ. Երևան

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԼՈՐՈՊՐԵՆԱՅԻՆ ԿԱՈՒՉՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության «Նաիրիտ-2» և «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսիի սինթետիկ կաուչուկների միացյալ բաժնետիրական ընկերության կողմից ացետիլենի օգտագործման քլորոպրենային կաուչուկների` տարեկան 30000 տոննա, և մեմբրանային էլեկտրոլիզով հատիկավորված կաուստիկ սոդայի` տարեկան 20000 տոննա արտադրողականությամբ համատեղ ձեռնարկություն ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` թույլատրել ստեղծվող համատեղ ձեռնարկության կանոնադրական կապիտալում ներդնել «Նաիրիտ-1» և «Նաիրիտ-2» (տեխնոլոգիայի հետ միասին) փակ բաժնետիրական ընկերությունների հիմնական միջոցները (այժմ չօգտագործվող և ոչ կոմպլեկտավորված, ներմուծված սարքավորումներ)` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հավելված

ՀՀ կառավարության 2001 թվականի

սեպտեմբերի 27-ի N 904 որոշման

Ց Ա Ն Կ

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՂ ՔԼՈՐՈՊՐԵՆԱՅԻՆ ԿԱՈՒՉՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ «ՆԱԻՐԻՏ-1» ԵՎ «ՆԱԻՐԻՏ-2» (ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ) ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԱՅԺՄ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՎ ՈՉ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՎԱԾ, ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ)

«Նաիրիտ-1»-ից`

սառեցնող թմբուկ (առանց շարժիչի, ռեդուկտորի և դանակների) 1 հատ

լվացող փոխարկիչ (առանց շարժիչի և ցանցի) 1 հատ

Ճնշող լիսեռներ (առանց շարժիչի և կտորի փաթաթման սարքի) 1 հատ

չորանոց (առանց պատյանի և պնդօղակների) 1 հատ

հովացնող հոլովակ 1 հատ

քուղաձևավորիչ (առանց շարժիչի) 1 հատ

հատիկավորիչ (առանց դանակի և տալկով ծածկելու համակարգի) 1 հատ

պարուրային փոխարկիչ (առանց շարժիչի) 1 հատ

կշռման և փաթեթավորման սարք 1 հատ

կարի մեքենա 1 հատ

հոլովակային փոխարկիչ 1 հատ

լատեքսների մղման պոմպեր 6 հատ

«Նաիրիտ-2»-ից`

Պոլտավայի «Էմալմաշ» գործարանի արտադրության, այժմ չօգտագործվող` 16 խոր. մետր ծավալով պոլիմերիզացման տարողությունները` խառնիչով (առանց շարժիչների) 6 հատ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։