Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԵՐԱՌՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

«29» սեպտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 սեպտեմբերի 2001 թվականի N 911

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԵՐԱՌՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Երևանի քաղաքապետարանի «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկությունները (ցանկը կցվում է):

2. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Երևանի քաղաքապետարանի «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկությունների լուծարման հանձնաժողովի ստեղծումը և լուծարման գործընթացի իրականացումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 29-ից:

Ց Ա Ն Կ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԵՐԱՌՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

1. «Երառսպասարկում» ՊՁ թիվ 3 դուստր ձեռնարկություն

2. «Հանրապետական առևտրա-միջնորդային կենտրոն» ՊՁ «թիվ 5» դուստր ձեռնարկություն

3. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ թիվ 6 «Մանրամեծածախ բազա» դուստր ձեռնարկություն

4. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ թիվ 36 «Տոնավաճառ» դուստր ձեռնարկություն

5. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ թիվ 117 դուստր ձեռնարկություն

6. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ թիվ 231 դուստր ձեռնարկություն

7. «Երառսպասարկում» ՊՁ «Հ. 584 տնտհաշվարկային խանութ» դուստր ձեռնարկություն

8. «Երառսպասարկում» ՊՁ «թիվ 707» դուստր ձեռնարկություն

9. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ «թիվ 722» դուստր ձեռնարկություն

10. Երևանի առևտրի սպասարկումների ՊՁ թիվ 10 դուստր ձեռնարկություն («Հայառիմպեքս»)

11. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ մասսայական սննդի թիվ 1 դուստր ձեռնարկություն

12. Մասսայական սննդի «թիվ 3» դուստր ձեռնարկություն

13. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ մասսայական սննդի «թիվ 5» դուստր ձեռնարկություն

14. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ մասսայական սննդի «թիվ 7» դուստր ձեռնարկություն

15. «Երառսպասարկում» ՊՁ «Մարզահամերգային համալիր մասսայական սննդի կոմպլեքս» դուստր ձեռնարկություն

16. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ Մյասնիկյան շրջանի «Պտուղբանջարառ» դուստր ձեռնարկություն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։