«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2001 թվականի N 913
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 799 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 902 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Կապար պարունակող բենզինի օգտագործումը կարգավորելու մասին» N 799 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը և 2-րդ կետի «ա» ենթակետը.
բ) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում «էթիլացված բենզինի արտադրությունը» բառերը փոխարինել «0.013 գ/լ կապարի պարունակությունը գերազանցող ավտոմոբիլային բենզինի արտադրությունն ու իրացումը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N 902 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «դ» ենթակետով.
«դ) «Ներմուծում` ազատ շրջանառության համար», «Ներմուծում` անմաքս առևտրի խանութ», «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր ներմուծում» և «Ոչնչացում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 4 հավելվածի»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 29-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2001 թվականի
սեպտեմբերի 29-ի N 913 որոշման
Ց Ա Ն Կ
«ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ», «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ԵՎ «ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
1. «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ երկրների կարգավիճակ չունեցող երկրներից ներմուծվող` ստորև նշված նյութերը`
Ծածկագիրն ըստ
ԱՏԳ ԱԱ-ի Քիմիական բանաձևը Անվանումը
290341 CFCL3 ֆտորեռաքլորմեթան
290342 CF2CL2 երկֆտորերկքլորմեթան
290343 C2F3CL3 եռֆտորեռաքլորէթան
290344 C2F4CL2 և C2F5CL քառաֆտորերկքլորէթան և հինգֆտորքլորէթան
290346 CF2BrCL, CF3Br և C2F4Br2 երկֆտորբրոմքլորմեթան, եռֆտորբրոմմեթան և քառֆտորերկբրոմմեթան
2. Ավտոմոբիլային բենզին, որի մեջ կապարի պարունակությունը գերազանցում է 0.013 գ/լ (ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 271000340 և 271000360):
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան