ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. ա) «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին Պ-412 -05.12.2013, 05.03.2014 -ԳԿ-010/0
Հեղինակներ` Արման Սահակյան, Սամվել Ֆարմանյան, Նաիրա Կարապետյան, Տաճատ Վարդապետյան, Լևոն Մարտիրոսյան, Էդմոն Մարուքյան
բ) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին Պ-412.1 -05.03.2014-ԳԿ-010/0
Հեղինակներ` Արման Սահակյան, Սամվել Ֆարմանյան, Նաիրա Կարապետյան, Տաճատ Վարդապետյան, Լևոն Մարտիրոսյան, Էդմոն Մարուքյան
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը
Կոդը և հեղինակները
1.
Միջազգային պայմանագրերի վավերացում.
1. 2013 թվականի հուլիսի 30-ին Երևանում ստորագրված
«Հայաստանի Հանրապետության կառավարության և
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության
միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ
պաշտպանության մասին» համաձայնագիր
Ն-457-05.03.2014-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյան
10 մարտի 2014 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-110-Ն