Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մարտի 2014 թվականի N 192-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 24-ի N 134-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված գործառույթի իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև 2014 թվականի մարտի 20-ը հաստատել ոլորտում գործող գերատեսչությունների ու կազմակերպությունների գործառույթների, տեղեկատվական հոսքերի, դերերի ու պատասխանատվությունների ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տեխնիկական բնութագիրը և մինչև 2014 թվականի նոյեմբերի 30-ը իրականացնել տեխնիկական բնութագրին համապատասխան ուսումնասիրության արդյունքներով պայմանավորված միջոցառումներ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2014 թ. մարտի 17

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

մարտի 17-ի N 192-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Վ. Տերտերյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ս. Պապյան -ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Լ. Հունանյան -ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Գ. Խաչատրյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Շ. Կիրակոսյան -ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Կ. Արեյան -Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։