ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2014 թվականի N 247-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված և կոնցեսիոն կառավարման պայմանագրով «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանն օգտագործման իրավունքով հանձնված «Զվարթնոց» օդանավակայանի 22 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, հանել կոնցեսիոնի ակտիվների կազմից և ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Հարություն Լուկաշի Հակոբյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Էջմիածնի շրջան, գյուղ Նորակերտ, անձնագիր` AE05525663, տրված` 057-ի կողմից` 17.03.2000 թ.) (այսուհետ՝ գնորդ):
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2014 թվականի հունվարի 10-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` 3 690 000 դրամ,
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 3690000 դրամ,
3) որ օտարման ենթակա տրանսպորտային միջոցների տեղափոխման ծախսերը ենթակա են իրականացման` գնորդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գումարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի արժեքը վճարել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. մարտի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
մարտի 13-ի N 247-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` ուղղակի վաճառքի ձԵՎով օտարման ենթակա 22 միավոր տրանսպորտային միջոցի
NN
ը/կ Տրանսպորտային միջոցի անվանումը Պետհամա-րանիշը Թողարկման
տարեթիվը Գույքի գնահատված արժեքը(դրամ)
1. ՈւԱԶ-3303 428 SL 65 1988 թ. 120000
2. ՎԱԶ-2105 - 1996 թ. 130000
3. ԿՕ-413 409 SL 65 1993 թ. 230000
4. ԿՕ-413 254 SL65 1990 թ. 200000
5. ՊԱԶ-672 - 1983 թ. 20000
6. Հոնդաի (միկրոավտոբուս) 641 SL65 1995 թ. 400000
7. Ա/բեռնիչ 1990 թ. 120000
8. Կոմբայն «Ե-302» 1988 թ. 80000
9. ՏԶ-22 1988 թ. 150000
10. ՏԶ-22 1990 թ. 150000
11. ՈւԱԶ-315201 399 SL 65 1987 թ. 10000
12. ԳԱԶ-5502 45-34 1984 թ. 15000
13. ԿՕ-203 (ձյունաբեռնիչ) 1978 թ. 60000
14. Հոնդաի Սոնետ 040 SՍ 65 1998 թ. 500000
15. Իկարուս-255 362 SL 65 1980 թ. 35000
16. ԿԱՎԶ- 3270 394 SL 65 1990 թ. 180000
17. ՎԱԶ-2105 1996 թ. 10000
18. ՊԱԶ-3205 248 SL 67ուղղ. 1992 թ. 30000
19. ԼԱԶ-699 P 391 SL 65 1991 թ. 35000
20. ԼԱԶ-699 P 377 SL 65 1987 թ. 35000
21. ԿԱՄԱԶ-ԿՍ 478 SL 65 1987 թ. 1150000
22. ԿԱՄԱԶ- 35511 440 SL 65 1990 թ. 30000
Ընդամենը 3 690 000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան