ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2014 թվականի N 234-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Երևան քաղաքի Մոլդովական 70 N 1 (Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք), Վարդաշեն 6-րդ փող. 66/1 (նախկին Վարդաշեն 66ա) և Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառու հանդիսացող բնակիչների կողմից:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար հատկացված հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. մարտի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
մարտի 6-ի N 234-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Մոլդովական 70 N 1 (Նոր նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք), Վարդաշեն 6-րդ փող. 66/1 (նախկին Վարդաշեն 66ա) ԵՎ Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանների նվիրատվության ենթակա բնակելի տարածքների
NN
ը/կ Նվիրատվության ենթակա բնակարանների գտնվելու վայրը, սենյակների թիվը Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը Անձնագրային տվյալները Հատ-կաց-ման տարե-թիվը Զբաղեցրած բնակելի տարածքի մակերեսը
(քառ. մետր) Զբաղեցրած բնակելի տարածքի սկզբնական արժեքը (դրամ) Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող
1. Քաղ. Երևան, Վարդաշեն, 6-րդ փող., 66/1 հասցեի հանրակացարանի N 409 սենյակ Կարապետյան Ժենյա Հենրիկի AF0606009, տրված՝ 12.10.2002 թ., 063-ի կողմից 2007 թ. 27.4 162180.6 սեփականության իրավունքով
2. Քաղ. Երևան, Վարդաշեն, 6-րդ փող., 66/1 հասցեի հանրակացարանի
N 513 սենյակ Գասպարյան Սիրան Սեյրանի
Զաքեյան Ռաֆիկ Արամի
Գասպարյան Արամ Ռաֆիկի
Գասպարյան Անի Ռաֆիկի AN0670364, տրված՝ 07.10.2013 թ., 009-ի կողմից
AM0682061, տրված՝ 04.04.2012 թ., 016-ի կողմից
ծնվ.՝ 2000 թ.
ծնվ.՝ 2001 թ. 2001 թ. 13.8 81682.2 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով
3. Քաղ. Երևան, Մոլդովական 70 N 1 հասցեի հանրակացարանի N 521 սենյակ Բաբայան Էմմա Վահանի
Սաֆարով Ռոբերտ Ալբերտի
Սաֆարյան Արտակ Ալբերտի AF0587830, տրված՝ 13.03.2003 թ., 005-ի կողմից
AF0663977, տրված՝ 12.02.2003 թ., 005-ի կողմից
AN0286152, տրված՝ 05.12.2012 թ., 005-ի կողմից 2003 թ. 17 101507 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով
4. Քաղ. Աբովյան,
Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի N 621 սենյակ Հովհաննիսյան Մարուսյա Անուշավանի AE0276637, տրված՝ 28.02.1999 թ., 007-ի կողմից 2003 թ. 22.2 172938 սեփականության իրավունքով
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան