Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2014 թվականի N 316-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով ապրանքատեսակ՝ համաձայն հավելվածի։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2014 թ. մարտի 28

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 27-ի N 316-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿԻ

Ապրանքատեսակի նկարագիրը Չափի միավորը Քանակը Միավորի առավելագույն գինը (դրամ) Տեխնիկական բնութագիրը

Օդորակիչ հատ 1 620.000 աշխատանքային ռեժիմը` տաք/սառը, սառեցման հզորությունը` 5.0 կՎտ` բացօթյա ջեմաստիճանի երաշխավորված ինտերվալը` +21-+43, տաքացման հզորությունը` 5,2 կՎտ` բացօթյա ջեմաստիճանի երաշխավորված ինտերվալը` -10 -+21, սպասարկման տարածքը` 50 քառ. մ, էներգիայի սպառման հզորությունը` 1.7 կՎտ, սառեցման խողովակի տրամագիծը` 6.4/12.7, չափսերը ներսի միավորի` մմ 1100 x 258x 325, կշիռը ներքին միավորի` 16 կգ, չափսերը բացօթյա միավորի` մմ 850 x 290 x 605, քաշը բացօթյա միավորի` 47 կգ, աղմուկի մակարդակը` 42/38/34 Դբ, սառեցնող հեղուկը` R-410 A, հակաօքսիդանտային կատեխինային օդի ֆիլտր, էներգախնայողության արդյունավետության ցուցանիշը` EER=2,61:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։