ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2014 թվականի N 285-Ն
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման 13-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) որ «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «02. Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված Հայաստանի Հանրապետության դատարանի (քրեական գործերով) կամ քրեական հետապնդման մարմնի` համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների հիման վրա.
2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը 2014 թվականի համար` 560 դրամ.
3) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների` համաձայն հավելվածի.
4) որ 2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածում նախատեսված փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների` դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանի սույն որոշման հավելվածում նախատեսվածին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. մարտի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
մարտի 19-ի N 285-Ն որոշման
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ
Փորձաքննության տեսակը Միավորի
նախահաշվային
արժեքը
(դրամ) Քանակը
(հատ) Ընդամենը`
նախահաշվային
արժեքը
(հազ. դրամ)
1 2 3 4
Ձեռագրաբանական 25200 248 6249.6
Փաստաթղթաբանական 33600 178 5980.8
այդ թվում`
- փաստաթղթի պատրաստման եղանակի և վավերապայմանների 33600 138 4636.8
- փաստաթղթի նյութի 33600 40 1344.0
Հետքաբանական 25200 471 11869.2
այդ թվում`
- մարդու կողմից թողնված հետքերի 25200 40 1008.0
- առարկաների, գործիքների հետքերի 25200 204 5140.8
- տրանսպորտային միջոցների հետքերի 25200 200 5040.0
- սառը զենքի 25200 27 680.4
Ձգաբանական 33600 386 12969.6
այդ թվում`
- հրազենի և զինամթերքի 33600 206 6921.6
- կրակոցի հետքերի և արգասիքների 33600 180 6048.0
Պայթյունատեխնիկական 50400 22 1108.8
այդ թվում`
- պայթուցիկ սարքավորումների և զինամթերքի 50400 12 604.8
- պայթյունի հետքերի և արգասիքների 50400 10 504.0
Նյութագիտական 33600 462 15523.2
այդ թվում`
- լաքաներկերի և ծածկույթների 33600 148 4972.8
- նավթամթերքների և քսայուղերի 33600 51 1713.6
- սպիրտ պարունակող հեղուկների 33600 58 1948.8
- ապակու, ապակենման նյութերի, սիլիկատային նյութերի 33600 4 134.4
- միներալների, բնական ու թանկարժեք քարերի 33600 56 1881.6
- պլաստմասսաների, ռետինի և այլ պոլիմերային նյութերի 33600 12 403.2
- մետաղների և համաձուլվածքների 33600 73 2452.8
- այլ նյութերի 33600 60 2016.0
Կենսաբանական 33600 422 14179.2
այդ թվում`
- բուսական ծագում ունեցող օբյեկտների 33600 140 4704.0
- կենդանական ծագում ունեցող օբյեկտների 33600 8 268.8
- թմրամիջոցների և հոգեմետ դեղամիջոցների 33600 202 6787.2
- մանրաթելերի ու գործվածքների 33600 54 1814.4
- հողագիտական 33600 18 604.8
Սննդային 33600 2 67.2
Տեսաձայնագրառման 67200 150 10080.0
այդ թվում`
- ձայնի և հնչած խոսքի 67200 56 3763.2
- ձայնագրվածքի ձայնային միջավայրի, պայմանների, միջոցների, նյութի և հետքերի 67200 55 3696.0
- տեսագրվածքի պատկերի, պայմանների, միջոցների, նյութի և հետքերի 67200 39 2620.8
Հրդեհատեխնիկական 50400 171 8618.4
այդ թվում`
- հրդեհատեխնիկական 50400 143 7207.2
- էլեկտրատեխնիկական 50400 28 1411.2
Շինարարատեխնիկական 33600 140 4704.0
այդ թվում`
- շինարարատեխնիկական 33600 126 4233.6
- անշարժ գույքի գնահատման 33600 14 470.4
Ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների 16800 922 15489.6
Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի 50400 222 11188.8
Տրանսպորտային հետքաբանական 50400 182 9172.8
Տնտեսագիտական 100800 85 8568.0
այդ թվում`
- հաշվապահական 100800 78 7862.4
- ֆինանսատնտեսագիտական 100800 7 705.6
Ապրանքագիտական 16800 542 9105.6
այդ թվում`
- ապրանքի գնահատման 16800 267 4485.6
- գույքային վնասի չափի որոշման 16800 275 4620.0
Ընդամենը 4605 144874.8
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան