Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1401-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2014 թվականի N 286-Ն

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1401-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի վերանայման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի վերանայման ծրագիրը հաստատելու մասին» N 1401-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2014 թ. մարտի 24

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 19-ի N 286-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ Միջոցառման անվանումը Պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը Կատարման ժամկետները

1 2 3 4

1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ բնապահպանության նախարարություն 2014 թ.

հոկտեմբերի

2-րդ տասնօրյակ

2. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ բնապահպանության նախարարություն 2014 թ.

նոյեմբերի

2-րդ տասնօրյակ

3. «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ բնապահպանության նախարարություն 2014 թ.

հոկտեմբերի

2-րդ տասնօրյակ

4. «Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների սահմանային թույլատրելի մակարդակները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 965-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ծրագրի 1-ին կետով

նախատեսված`

վերանայվող իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում

5. «Մթնոլորտ արտանետումների կազմի նորմերն ու հսկման մեթոդները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 67-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ բնապահպանության նախարարություն ծրագրի 1-ին կետով

նախատեսված` վերանայվող իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում

6. «Հողի բերրի շերտի հանման նորմերի որոշմանը և հանված բերրի շերտի պահպանմանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1026-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ծրագրի 2-րդ կետով

նախատեսված` վերանայվող իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում

7. «Հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջները և խախտված հողերի դասակարգումն ըստ ռեկուլտիվացման ուղղությունների սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 750-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության

նախարարություն ծրագրի 2-րդ կետով

նախատեսված` վերանայվող իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո 8-ամսյա ժամկետում

8. «Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջները սահմանելու, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկն ու հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1277-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ծրագրի 2-րդ կետով

նախատեսված` վերանայվող իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո 10-ամսյա ժամկետում

9. «Բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և կազմությանը ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն ծրագրի 3-րդ կետով

նախատեսված` վերանայվող իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո 10-ամսյա ժամկետում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։