Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՉԿԱԼՈՎԿԱ ԳՅՈՒՂԻ ՈՒԹԱՄՅԱ ԴՊՐՈՑԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

17 հոկտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2001 թվականի N 990

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՉԿԱԼՈՎԿԱ ԳՅՈՒՂԻ ՈՒԹԱՄՅԱ ԴՊՐՈՑԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի ութամյա դպրոցը վերանվանել միջնակարգ դպրոց:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 277 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` Չկալովկա գյուղի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում «ութամյա» բառը փոխարինել «միջնակարգ» բառով:

3. 2001 թվականին Չկալովկա գյուղի միջնակարգ դպրոցի պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով հանրակրթական դպրոցների պահպանման համար Գեղարքունիքի մարզպետարանին նախատեսված հատկացումների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 17-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։