ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. «Պետական նպաստների մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություն
կատարելու մասին Պ-437-04.02.2014, 21.03.2014 -ՍՀ-010/0
Հեղինակներ` Հովհաննես Մարգարյան,
Հեղինե Բիշարյան, Լևոն Դոխոլյան,
Հայկ Բաբուխանյան,
Խոսրով Հարությունյան
2. «Սևանա լճի էկոհամակարգի
վերականգնման, պահպանման,
վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու
համալիր ծրագրերը հաստատելու
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ
կատարելու մասին Կ-440 -07.02.2014-ԳԲ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը
երաշխավորելու մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացումներ
կատարելու մասին Պ-442 -07.02.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` Հրանտ Բագրատյան
4. Երևան քաղաքում խոշոր
առևտրային օբյեկտների
տեղակայման չափորոշիչներ
սահմանելու մասին Պ-072 -04.09.2012-ՏՀ-010/0
Հեղինակներ` Հեղինե Բիշարյան, Մհեր Շահգելդյան, Հովհաննես Մարգարյան, Իշխան Խաչատրյան
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական և
իրավաբանական անձանց նկատմամբ 2012-2013թթ.
ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող
սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի
կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների
ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող
ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության
տուգանքների գործադրման ազդեցությունն
ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով
ստեղծելու մասին Պ-472-24.03.2014-011/0
Հեղինակ` Ռուբիկ Հակոբյան
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյան
24 մարտի 2014 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-111-Ն